Կատարվել է Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է Հանրապետական մաղթանք։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, սրբազան արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք են բարձրացրել առ Աստված հայրենիքի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։