Բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Այս մասին հայտնում է լրագրող Արտյոմ Երկանյանը։
«Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը կարող է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար»,- գրել է Երկանյանը։
Թելեգրամում Լապշինը գրել է. «Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան