Ում պահանջով էին Երևանում ձերբակալել բլոգեր Ալեքսանդր Լապշինին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։
«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»,- գրել էր Լապշինը։
Նա փոխանցել էր, որ իրեն պարզաբանել են՝ «իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ռ.Մելիքյանն ասում է, որ ոստիկանությունից ասել են՝ թյուրիմացություն է, Լապշինին Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալել։
«Ասել են ոստիկանությունից, որ Ադրբեջանի պահանջի հետո որևէ կապ չունի, նրան ձերբակալել են Բելառուսի պահանջով»,- նշում է Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Լապշինի, նրան պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան
- Բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան