Քաղաքական 17:17 21/09/2024 Հայաստան

Քիստը հանած մեղվի նման մեզ ոչնչացնում են՝ պահելով իշխանությունը․ Արամ Մանուկյան

Անկախության հռչակագրում զետեղված են մեր ժողովրդի երազանքները, ազգային տեսլականը։  Անկախությունն անգնահատելի արժեք է, որը մեր ժողովուրդը ավելի քան երեք տասնամյակ պահպանում է արյան գնով։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որն ընթերցել է ՀՀ անկախության հռչակագիրը, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ, այդուհանդերձ, այսօր հասարակությունն իրեն անկախության լիարժեք տեր չի զգում այն չափով, որքանով կցանկանար ինքը տեսնել։

«25 տարի այնքան աղբ են լցրել մեր ժողովրդի գլխին և հակաանկախական քարոզ տարել, որ կոմպլեքսները, որոնք կային մինչև շարժումը, վերականգնվել են ժողովրդի մոտ՝ «մեզ տեր է պետք», «մեզ պետք է մեկը փրկի», «մենք ոչինչով մեղավոր չենք», «ուրիշներն են մեզ բերել այս դժբախտություններն ու պարտությունները», որով մեր ժողովրդին բերել են ինքնամերժման։ Արդյունքում՝  հասարկությունը չի տեսնում , որ ինքն  է իր երկրի տերը և պատրաստ է դրա համար զոհաբերվել։ Այս առումով շատ դժվար է և «Ավգյան ախոռներ» կան մաքրելու, քաղաքացու մեջ ձգտումն ու արժանապատվության զգացողությունը խեղդված  են»,- ասաց Մանուկյանը։

Նրա գնահատմամբ,թեև հիմա շատ դժվար է լինելու հասարակության շրջանում մաքրել կարծրացած մտքերը, սակայն անհնարին ոչինչ չկա։ Նա հավատացաց է, որ կորցրածը հնարավոր է վերադարձնել։

«Անկախության զգացողությունը բնազդային զգացողություն է ՝ լավ և ինքնուրույն ապրելու։ Այն ոչ մի ազգի մոտ երբեք չի վերանում։ Այն կարող է քչանալ, խեղճանալ, բայց երբեք չի ոչնչանում։ Եթե այդ բջիջների վրա աշխատանք տարվի՝ մարդկանց, դպրոցականներին, ուսանողներին ոգեշնչեն, բացատրեն դրա կարևորությունը, ես լավատես եմ, եթե 88-ին կարողացանք այդպիսի հասարություն ունենալ, որ 2 մլն քվեով կերտեց իր անկախությունը, ապա խելոք, գրագետ և հետևողական աշխատելու դեպքում՝ կարող ենք այդ արդյունքն ունենալ։ Այսինքն՝ կորուստներ ունենք կամ կորուտների ճանապարհին ենք, բայց այն անվերադարձ չէ»,- հավելեց Մանուկյանը։

Հարցին,թե Անկախության հռչակագրի փատաթղթի հետ կապված հնարավոր փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերում, արդյո՞ք, Սահմանադրության հետ համատեղելիության խնդիրներ ունենք, Մանուկյանն ասաց․ « Չկա այդպիսի խնդիր, դա բլեֆ է, ադրբեջանցիների պահանջն է, որին 100 տոկոսով իր համաձայնությունն է արտահայտում Նիկոլ Փաշինյանը։ Նրա բոլոր գործողություններն են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից թելադրվում, միայն թե կարողանա իշխանություն պահել , Արևմուտքի պահանջներին համընթաց լինի, Թուրքիայի՝ ատոմակայանի, էկոլոգիայի, սահմանների, մետալուրգիական գործարանի չկառուցման և այլ բազմաշերտ պահանջներին  համահունչ լինեն, քանի որ այդ մարդկանց խոսնակը մեր երկրի իշխանավորն է։ Սա Հայաստանի նվաստացման ճանապարհ է, ոչ թե՝ քաղաքականություն կամ «խաղաղության օրակարգ»։ Դրանք բլեֆ առաջարկներ են, որոնք խաղաղության հետ կապ չունեն»։

Մանուկյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր «օգտակար» գործիչ է ադրբեջանցիների համար, քանի որ հերթով կատարում է իրենց պահանջները։

«Իրենք շատ լավ բռնել են այդ գիծը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի համաձայն է այդ պահանջներին։  Իսկ իրավաբանական առումով՝ ասենք,թե Սահմանադրությունից այդ հռչակագիրը հանվեց, դրանից հետո այն չի՞ մնում որպես հիմնարար փաստաթուղթ՝ ծննդական մեր երկրի ստեղծման համար։ Մնալու է չէ, ի՞նչ եք անելու, ուտելո՞ւ եք այդ փաստաթուղթը, չէ որ Անկախության հռչակագիր կա։ Դրանք պատրվակներ են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն իշխանության է և անընդհատ զիջելու է։ Մեր ժողովրդի մեղքն էլ այն է, որ այդ պարտված իշխանությանը ձայն տվեց։ Պարտված իշխանությանը ձայն տալով տեր կանգնեցինք պարտությանը, ինչը երազային կարող էր լինել Ադրբեջանի և Թուրքիայի համար»,- ասաց Մանուկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել հղմամբ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս  պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}