Բլինքեն. ԱՄՆ-ն մտադիր է հետագայում էլ աջակցել Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական խոսք է հղել։
«Որպես Հայաստանի անկախությունն առաջինը ճանաչած երկիրը՝ Միացյալ Նահանգները հպարտ են շարունակելու աջակցել Հայաստանին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ»,-նշված է Բլինքենի խոսքում։
ԱՄն պաշտոնյայի խոսքով, աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն՝ ընդլայնելով կապերն աշխարհի հետ։
«ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Մենք աշխատում ենք Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամ։ Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ապահովել մեր ժողովուրդների ու տարածաշրջանի բարգավաճումը՝ դարձնելով Հարավային Կովկասն առավել փոխկապակցված, կայուն, անվտանգ»,-ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է՝ իր երկիրն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում։
«Մենք հարգում ենք մեծ մարտահրավերների պահին Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայության առումով։ Մտադիր ենք շարունակել աջակցել կայունությանը և արժանապատիվ խաղաղությանը Հարավային Կովկասում», - ասվում է Բլինքենի շնորհավորական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան