Աննա Հակոբյանի հետ պարող զոհված զինծառայողների ծնողները սրբություն չունեն, իրենց որդիներին արժանի չեն. զոհվածի մայր
«Սրբություն չունեցող այդ ծնողները ոչ հայրեր են, ոչ մայրեր են: Ուղղակի իրենց բախտը բերել է, որ այդքան հրաշք որդիներ են ունեցել, բայց իրենք իրենց կյանքով ապացուցում են, որ իրենց որդու արժանի ծնողներ չեն եղել»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Գոհար Դավթյանը՝ անդրադառնալով նրան, որ զոհված զինծառայողների որոշ ծնողներ մասնակցում են Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ընդունելության, լուսանկարվում են նրա հետ։
Նա շարունակեց. «Եթե լինեին՝ կպայքարեին, գոնե կլռեին իրենց անկյունները կմտնեին, ոչ թե կգնային Աննա Հակոբյանի հետ պար կգային, խրախճանքներ կանեին»:
Տիկին Գոհարի խոսքով, ինչքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այնքան լավ կլինի թե իր համար, մի քիչ էլ իրենց համար։
«Թող գա, ես իրեն բացատրեմ, թե ինչ է հայրենասիրությունը: Ինքը շատ հեռու է հայրենասիրությունից: Ինքն ամենամեծ դավաճանն է աշխարհի վրա»,- ասաց Գոհար Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ ինքը ծնվել է. Զոհվածի հայր
- Աննա Հակոբյանը հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողներին
- Աննա Հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզանից. Զոհված զինծառայողի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան