Էրդողանը հայտարարել է` պատրաստ է հանդիպել Ասադի հետ և սպասում է Դամասկոսի պատասխանին
Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է իր պատրաստակամությունը հանդիպելու Սիրիայի նախագահ Ասադի հետ և սպասում է Դամասկոսի համապատասխան պատասխանին։
«Մենք ցանկանում ենք, որ մեր մահմեդական երկրների և նրանց ժողովուրդների միջև հաստատվի համերաշխություն և միասնություն»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Էրդողանը լրագրողներին ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Նրա խոսքով, Սիրիայում վաղուց մարտեր չեն ընթանում, և դա բարենպաստ միջավայր է ստեղծում վերջնական լուծում գտնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ Սիրիայից դուրս միլիոնավոր մարդիկ սպասում են իրենց հայրենիք վերադառնալուն։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դամասկոսի հետ 2012 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին հայտարարել էր այս տարվա հունիսի վերջին։