Ըստ Լապշինի, նրան պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ։ Այս պահին նա գտնվում է Զվարթնոցի ոստիկանության բաժնում։
«Ըստ Լապշինի՝ նրան պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…
Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն։ Շնորհավոր Անկախության օր»,- գրել է Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։
«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»,- գրել էր Լապշինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան