Այսօր Հայաստանին ինքնին վտանգված է. Հակոբ Տեր-Խաչատուրյան
«Անկախության 33 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել բավականին լուրջ պետականություն, ազգային արժեքները վերադարձան հայրենիք, առաջին տարիներին ստեղծվեց հզոր բանակ, ունեցանք Արցախյան գոյամարտի հաջող ելք և Հայաստանը միջազգային հարթակներում ուներ բավականին լուրջ արժեք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին կացությունը փոխվել է հիմնականում այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով։
«Այսօր Հայաստանին ինքնին վտանգված է»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։