Այս իշխանությունն աշխատանք էր տանում դեպի Հայաստանի տկարացումը. Մուրադ Փափազյան
«Անկախությունը պետք է բոլորին հավաքի, համահայկական գաղափար դառնա և Սփյուռքը, Արցախը ու Հայաստանը վերամիանան իբրև իրականություն, իբրև գաղափար և իբրև ապագայի սկզբունք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
Նա նշեց, որ միայն ազգի գաղափարը կարող է փրկել երկիրը և կարող է հզորացնել Հայաստանը ու հայրենիքը։
«Պետք է պայքարել այն բոլոր իրականությունների դեմ, որոնք տկարացնում են Հայաստանը, տկարացնում են հայ ազգը։ Այլ ճար չկա։
Փաստ է, որ այս իշխանությունը աշխատանք էր տանում դեպի Հայաստանի տկարացումը։ Տկարացնելով սփյուռքը, արցախցիների նկատմամբ նման վերաբերմունք, իշխանությունը տկարացնում է հայկական աշխարհը »,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան