Շրի Լանկայում ընտրություններ են, երկիրը 2 տարի նախագահ չուներ
Շրի Լանկայում 2022 թ. բողոքի ակցիաների արդյունքում երկրի առաջնորդին տապալելուց հետո առաջին անգամ նախագահի ընտրություններ են անցկացվում։
Չնայած բողոքի ակցիաները սկիզբ առան երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով, առայժմ երկրում ոչինչ չի փոխվել, շատերը ծայրը ծայրին չեն հասցնում՝ հարկերի բարձրացման, սուբսիդիաների և բարեկեցության նվազման պատճառով:
Շատ վերլուծաբաններ դեռ քարոզարշավի ժամանակ նշում էին, որ ընտրողների ուշադրության կենտրոնում լինելու են սոցիալան խնդիրները։
«Երկրի անընդհատ արձանագրվող գնաճը, ծախսերի կտրուկ աճը և աղքատությունը ընտրազանգվածին հուսահատ են դարձրել գների կայունացման և ապրուստի միջոցների բարելավման համար լուծումներ գտնելու առումով», - BBC-ին ասել է Հնդկաստանում Observer Research Foundation-ի վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սումյա Բհումիկը:
Այսօրվա ընտրություններին մասնակցում են Շրի Լանկայի պատմության մեջ ամենամեծ թվով թեկնածուներ՝ ավելի քան երեք տասնյակ գործիչներ։
Նրանց թվում առավել մրցակցային են 75-ամյա Վիկրեմեսինգեն, որը 2022-ից երկրի ղեկավարի պաշտոնակատարն է, Դիսանայկեն, որ հանրային մեջ աջակցություն ունի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Սաջիթ Պրեմադասան ու պաշտոնանկ արված նախագահի 38-ամյա եղբորորդին՝ Նամալ Ռաջապակսան։