Ողբերգական պատահար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 21-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա տուժած:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնումեն, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Է., ծնված 1971 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Լուսանկարը՝ ծառայության արխիվից։