Քոլոյանը կարգադրել է «Ռադոլուր»-ից հանել իր իսկ նախաձեռնությամբ տեղադրված Բաքվի և Անկարայի ժամացույցները
Հանրային ռադիոյի տնօրենի Ժ/Պ Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվող ժամացույցը: Այս մասին Քոլոյանը հայտնել է NEWS.am-ին:
«Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները, որոնք Բաքվի և Անկարայի ժամանակն էին ցուցադրում, մեծ աղմուկ էին հանել, հաջորդ օրը աշխատակիցները Բաքվի փոխարեն Ստեփանակերտ ցուցանակն էին փակցրել:
Արմեն Քոլոյանն ավելի վաղ ասել էր, որ իր նախաձեռնությունն էր ժամացույցները այնտեղ տեղադրելը. «Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի»։
Հարակից հրապարակումներ`
- «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով
- Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
- Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
- Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան