Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում դարձյալ nւրացման քաղաքականությունն է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով հղած ուղերձին, գրում է.
«Ի՞նչ է Փաշինյանի «Իրական Հայաստանը»
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում դարձյալ ուրացման քաղաքականությունն է:
«2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»,- գրել է նա:
Դարձյալ «Ազգակործան պատուհասը» ակնարկում է, որ իր բերած «Իրական Հայաստանով» ենք դարձել իրական անկախության տեր:
Փաշինյանի «Իրական Հայաստանը» որևէ կապ չունի ռեալիզմի հետ. դա ուրացման քաղաքականության, Արցախի կործանման, ադրբեջանական ենթապետություն դառնալու քողածածկույթն է: