Լիբանանի դեպքերից հետո Վենեսուելայի նախագահը խորհուրդ է տվել հրաժարվել էլեկտրոնիկան որպես նվեր ընդունելուց
Լիբանանում փեյջերների ու կապի այլ սարքավորումների պայթյուններից ու դրա հետևանքով մարդկանց զոհվելուց հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչով դիմել է իր ժողովրդին՝ հորդորելով չընդունել էլեկտրոնային սարքերը որպես նվեր։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վենեսուելայի մշակույթն ու արհեստները քարոզող միջոցառմանն ելույթի ընթացքում նախագահը կոչ է արել քաղաքացիներին վերահսկել իրենց հեռախոսները սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների պատճառով:
«Ես սովորաբար գրքեր եմ նվիրում... Ոմանց նվիրում եմ ձեռագործ փայտե տուփեր, որոնց մեջ դնում եմ վենեսուելական սուրճ, քաղցրավենիք, ըմպելիք։ Մի՛ ընդունեք նվիրած էլեկտրոնիկան, զգույշ եղեք ձեր հեռախոսների հետ, տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Լիբանանում»,- ասել է Մադուրոն։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
- Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան