Պուտինը՝ Փաշինյանին. Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին
«Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին»,- Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»,- նշել է Պուտինը։ ***
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ջո Բայդեն. ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միասին աշխատում են՝ բարձրացնելու հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն
- Արևմտյան դեսպանները շնորհավորում են անկախության տոնը
- Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ հղել է ոչ թե Փաշինյանին, այլ Վահագն Խաչատուրյանին
- ՌԴ դեսպանատուն. Եղբայրական հայ ժողովրդին դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա
- Չեխիայի դեսպանը հայ ժողովրդին միասնություն է մաղթել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան