Տոկաև. Հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով:
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության՝ Անկախության տոնի առթիվ։
Ձեր ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։
Վստահ եմ, որ Ձեր երկիրը կշարունակի ընթանալ կայուն զարգացման ուղիով՝ իրագործելով բարգավաճ պետություն կառուցելու բարձր նպատակներն ու խնդիրները։ Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության ներուժի լիարժեք զարգացումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։
Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։
Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի շնորհավորական ուղերձում նշված է.
«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով:
Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը՝ Փաշինյանին. Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին
- Ջո Բայդեն. ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միասին աշխատում են՝ բարձրացնելու հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն
- Արևմտյան դեսպանները շնորհավորում են անկախության տոնը
- ՌԴ դեսպանատուն. Եղբայրական հայ ժողովրդին դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա
- Չեխիայի դեսպանը հայ ժողովրդին միասնություն է մաղթել