Ադրբեջանի որևէ ղեկավար Ադրբեջանի համար այդքան բան չի արել, որքան Փաշինյանը. Զոհված զինծառայողի մայր
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները Եռաբլուրում են դիմավորել։ Դեռ երեկ երեկոյից են այնտեղ, որ թույլ չտան իշխանական որևէ ներկայացուցիչ ոտք դնի Եռաբլուր:
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված կամավորական Արման Օհամջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Անկախության օրվան ու Հայաստանի ներկայիս վիճակին, ասում է.
«Մեծ ցավ եմ ապրում, որովհետև Անկախությունը մնաց թղթի վրա գրված…. ես աշակերտներիս նախորդ օրը բացատրում էի, թե ինչ է Անկախությունը ու ինձ մի տեսակ մեղավոր էի զգում: Այնուամենայնիվ, իմ պարտքն եմ համարում խոսել այդ մասին, պատմել աշակերտներիս: Ոչ մի տոն այս անիրավները չթողեցին մեզ: Մենք չենք կարողանում էլ ոչ մի տոն լիարժեք նշել: Ի՞նչ անկախություն, միայն այդ բառն է մնացել: Անկախ Հայաստան այսօր ո՞վ է տեսնում: Ես ինչքան նայում եմ հեռուն, ոչինչ չեմ տեսնում: Ամեն ինչ արեցին, որ Անկախությունը մնա ձևական թղթի վրա ու անամոթաբար խոսում են անկախությունից: Եկած որվանից սրանք ձևական են եղել: Ես այս մարդու մասին անգամ չեմ էլ իմացել, սա այդքան փոքր է եղել ինձ համար: Հեղափոխություն կոչվածից հետո եմ իմացել ով է սա, այս անադեկվատը: Հայրենիք ասելով էլ նկատի ունի Ադրբեջանը: Նա ի շատ Ադրբեջանի ամեն ինչ արեց, ոչ ոք դա չի կարող ժխտել: Ադրբեջանի որևէ ղեկավար Ադրբեջանի համար այդքան բան չի արել, որքան Փաշինյանը: Միևնույն ժամանակ հայ ազգին ոչ ոք այսքան ցավ ու տառապանք չպատճառեց, որքան նա: Մեր բոլոր հաղթանակները, տոները ոչնչացրեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան