Երևանում հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից 2-ը հոսպիտալացվել են
Այսօր Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկը չի հոսպիտալացվել, վիճակը թեթև է եղել, տեղում շտապօգնության բժշկական ծառայության կողմից բուժօգնություն է ցուցաբերվել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հոսպիտալացվել է երկու տղամարդ։
«Երկու տուժած հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հիմնակում ունեն մակերեսային այրվածքներ, այրվածքներրի խորությունը թեթև է։ Համարվում է առաջին աստիճանի այրվածքներ։ Հավանաբար այսօր կմնան բժիշկների հսկողության տակ, վաղը դուրս կգրվեն»,- ասաց Մ. Ծատրյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում․ կա 3 տուժած։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան