Սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ողբերգական դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում
- Երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը