Որոշ մարդիկ չեն դիմանում իշխանությունների ճնշմանը և կոտրվում են. Ավետիք Չալաբյան
Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ոչ իրավական, ապօրինի ճանապարհներով է պայքարում ընդդիմադիր դաշտում գործող անհատների և ուժերի դեմ։ Ինչքանով է այն իրեն հաջողվում, և ինչ է պետք դրան հակադրել։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնել «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հարցազրույցում արտահայտած հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
●Սրանից մի տարի ատաջ երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կային, մեր պայքարի ճնշումն իշխանություններին ստիպեց մեծ մասին ազատ թողնել։ Ես բանտում էի՝ ազատության մեջ եմ։ Արմեն Աշոտյանը, որը բանտում էր՝ հիմա գոնե տնային կալանքի մեջ է, Մամիկոն Ասլանյանը բանտում էր, հիմա ազատության մեջ է։ Այդ ճնշումը իրխանությունների վրա շատ կարևոր է։
●Նախկին իշխանությունների օրոք ինչ էլ, որ տեղի է ունեցել, ինչի համար էլ մենք քննադատենք նախկին իշխանություններին, իսկ քննադատության բազմաթիվ պատճառներ կան, բայց առնվազն Արցախի հարցում իրենց կողմից կար հետևողականություն։ Այլ բան է, որ իրենք ցանկալին ընդունում էին իրականության տեղ։ Այլ բան էր, որ 2016 թվականի ռազմական գործողություններից հետո, երբ բացվել էր կարգավորման հերթական պատուհանը, և իրենք կարող էին գնալ կարգավորման և այդ կարգավորումը տեղի չունեցավ՝ մասնավորապես նաև իշխանության ներսում եղած դիմադրության պատճառով։
●Ադրբեջանը կարողացավ շատ ավելի խորամանկ քայլ անել և ինչ-որ իմաստով, մեզ բոլորիս դնել փակուղու առաջ։ Այդ խորամանկ քայլն այն էր, որ նա կարողացավ Հայաստանում հասնել իշխանափոխության։ Դրա մասին Ադրբեջանի բռնապետ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ իրենք մեծ դեր են ունեցել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության մեջ։
● Հեչ պարտադիր չէր, որ Սերժ Սարգսյանի գնալուց հետո Նիկոլը գար իշխանության, այդ ժամանակ նաև ուրիշ հավակնորդներ կային, որոնց դեպքում հենց քաղաքական կուրսը կարող էր այլ լինել։ Բայց նրանք կարողացան բերել հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ամենայն հավանականությամբ Փաշինյանն ի սկզբանե պատրաստ էր իրականացնել այն ծրագիրը, որը իրենք նախատեսել էին՝ այն Արցախի հանձնման ծրագիրն էր։ Բազմաթիվ են փաստերը, որ Նիկոլ Փաշինյանն դրան նպաստել է։ Իմ անձնական կարծիքով՝ այն նա արել է գիտակցված։
●Ռազմական գործողությունների սկզբից սկսած, եթե վերցնենք այդ ամբողջ ընթացքը, բազմաթիվ են այն փաստերը, որոնք ենթադրել են տալիս, որ ի դեմս Փաշինյանի, իշխանությունները խառնվում եին ռազմական գործողությունների ընթացքի մեջ և խառնվում էր այն ձևով, որ առավելություն տար դիմացի կողմին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։