Եթե որևէ մեկի համար այս ամբողջ պատերզմը, պայքարը միջոցառում է, կամ գործ, ապա ինձ համար այն կյանք է. Բագրատ Սրբազան
«Էս անգամ, նախորդ անգամ, հաջորդ անգամ չկա սա մի գիծ է շարունակական»,-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հայտարարեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվող միջոցառումը, ոչ գործ է, ոչ միջոցառում, այլ տևական պայքար։
«Եթե որևէ մեկի համար այս ամբողջ պատերզմը, պայքարը միջոցառում է, կամ գործ, ապա ինձ համար այն կյանք է, կվերջանա այն ժամանակ, երբ այդ կյանքը կվերջանա»,-ասաց Սրբազանը։
Նա շեշտեց, որ ծրագրավորված ինչ որ պետք է՝ անում են։
«Ոմանց համար այն պարզապես միջոցառում է, իսկ մերզ համար՝ կյանք»,-ասաց նա։
Պատասխանելով հարցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը ծնկաչոք գա և ներողություն խնդրի՝ արդյոք կների՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Թող գա՝ որոշումը կկայացնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի տոկոս կմնա էն խավը, որն ասում է՝ ջհանդամը, թե ադրբեջանցիք չեն գա. Դավիթ Ամալյան
- Փաշինյանն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց իրավունք չունի ժողովրդին խաբել.Մուրադ Փափազյան
- Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն. Բագրատ Սրբազանի ուղերձը
- Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան