Ծիծեռնակաբերդում ենք, որպեսզի մինչ օրս ստացած հանձնառությունն ուխտ և երդում դարձրած շարունակենք մեր ընթացքը. Բագրատ սրբազան
«Այստեղ մեր գտնվելը խորհրդանշականից ավելին հանձնառության պահ է։ Վտանգված է նաև սրբադասված մեր միլիոնավոր նահատակների զեղասպանության դատապարտման և հատուցման գործընթացը»,-ասաց Բագրատ Սրբազանը, աջակիցների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։
Նա ասաց, որ այն թշնամիների պահանջն է, որը գլուխը ծռած գործող իշխանությունները կատարելու են։
«Մենք այստեղ ենք գտնվում ոչ սոսկ հիշատակելու, այլև մինչ օրս ստացած հանձնառությունը ուխտ և երդում դարձրած շարունակելու մեր ընթացքը»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ թևակոխել են պայքարի նոր փուլ, որին հաջորդելու է հաղթանակի և վերականգնման փուլը։
«Վերականգնումը պատասխանն է այն կյանքի, որ մեր նախնիները իրենց այրան գնով, նահատակությամբ իրենց ինքնությունը չուրացան, անդավաճան գտնվեցին, հանձն առան նահատակվել, քան գլուխ ծռել թշնամու առջև»,-ասաց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Բագրատ սրբազան
- Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղիկ Գալեյան
- Այս շարժումը նոր է սկսվում. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան