Այս շարժումը նոր է սկսվում. Բագրատ սրբազան
«Սիրելի ժողովուրդ, դու ավելի ես լցվել կամքով ու համառությամբ, որովհետև այս շարժումը անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ հայրենիքի ու պատվի և հաղթանակի մասին է»,-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման հավաքում ելույթ ունենալով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Հայտնելով, որ այս ամբողջ պայքարի ընթացքում իր ծնկաչոք աղոթքը եղել է հաղթանակած տիրոջը՝ Սրբազանն ասաց, որ Աստծուց խնդրել է, որ թույլ չտա հուսահատվեու և հուսախավբելու և հուսահատեցնելու, չսարսափել ահռելի քանակի զրպարտություններից ու լյուտանքներից, հայհոյանքներից, ուրացումներից ու դավաճանություններից և ներքին հարվածներից, որոնք ոչ թե խարխլել, այլ առավել զորացրել են՝ առիթ դառնալով ինքնամաքրման և ինքնասրբագրման։
«Այս պայքարը ծնունդ առավ հայրենահանձնումը կանխելու և վերջ դնելու համար՝ գաղափարական հենք ունենալով հաշտության, ճշմարտության և արդարության համար, պայքարի հավատամքը՝ ընդդեմ ստի և կեղծիքի, թշնամության և ատելության, հստակ համոզումով, որ ճշմարտությունը հաղթելու է ստին, արդարությունը կեղխծիքին, հաշտությունը թշնամությանը»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ Արցախի և Հայաստանի հետ կատարվածի մեղավորները խստագույնս պատժվելու են։
«Այս շարժումը նոր է սկսվում, և եթե ոմանց համար այն քաղաքական գործ է, ապա ինձ համար այն կյանք է և այն նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ և համբերատար, ով պատրաստ է զոհաբերությունների և զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է, որ ոչ ոք և ոչինչ չի կարող մեզ բաժանել այս հավատքից»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։