Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Բագրատ սրբազան
«Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, իսկ ոմանց մոտ էլ՝ կասկածներ և տագնապ»,-Մարզահամերգային համալիրում կազմակերպված միջացառմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսով՝ նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար է, ով պատրաստ է զոհաբերության և զրկանքների, որովհետև այն ճշմարտության համար պայքար է։
«Եվ երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ ավելորդ է համարում անդրադառնալ անթիվ, մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, սոցիալական անարդարության դրսևորումներին, բոլոր կոռուպցիոն ռիսկերին, բազմաբնույթ ստերի շքերթին, Հայրենիքի՝ Արցախ աշխարհի կորստին, արցախցիների զրկանքներին, հազարավոր զոհերին, անհայտության մեջ գտնվողներին և հերոսների անթաղ մարմիններին, գերության և պատանդառության մեջ գտնվող եղբայրներին և ռազմաքաղաքական ղեկավարությանը, իրավապահ համակարգի ապօրինություններին, որոնց գագաթնակետ, հունիս 12-ի վայրագությանը և սեփական ժողովրդի դեպ զենքի կիրառմանը։
«Հունիսի 12-ն ամբողջությամբ և վերջնականապես բացահայտել է նեռի և իր գործակալների արյունատենչ և ժողովրդասպան դեմքը»,-ասաց Սրբազանը՝ հավելելով. «Հայտնեմ ձեզ, որ մենք իրավական գործընթացներ ենք սկսել և հետապնդելու ենք մինչև վերջ՝ հասնելու այս հանցագործությունն իրականացնողների խստագույն պատժին՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի հովանավորություն են նրանք վայելում այսօր»։
Նա նշեց, որ ակտիվ պայքարի շրջանը սկսվելու է հոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։
Սրբազանը նշեց, որ սեպտեմբերի 28-29-ին Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններով պայմանավորված՝ որոշել են նոր պայքարի շրջանը սկսել հոկտեմբերից։
«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Պատրաստ եղեք երկրի առջև վեր առնող ցանկացած իրավիճակներին համարժեք պատասխանի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու՛ ենք մեր Արցախ, վերադառնալու՛ ենք մեր տները. Գառնիկ Դանիելյան
- Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղիկ Գալեյան
- Այս շարժումը նոր է սկսվում. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան