Իրենց շուրջ մի քանի հոգի հավաքում են ու մտածում են, թե իրենք են աշխարհի առանցքը. Գառնիկ Դանիելյան
«Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները պետք է ստանան»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց Սրբազան շարժման հավաքից առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ հավաքը մեկնարկ է մի նոր փուլի և այն ավարտին կհասցնի այն գործը, որը միասին սկսել են ամիսներ առաջ։
«Ճիշտ է, մենք ակնկալում էինք, որ արագ հնարավոր էր իշխանություններին հեռացնել, բայց այս ժամանակահատվածում չստացվեց հեռացնել»,- ասաց դանիելյանը և հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ իշխանությանը կհեռացնե՝ պայքարի ընթացքում եղած խութերը հեռացնելով։
Նրա կործիքով՝ ընդդիմադիրների ամբիցիաները խանգարում են Փաշինյանին վռնդել, բոլորը մտածում են՝ իրենք են առանցքը։
«Բոլորս մի նավի մեջ ենք, այս իրավիճակը հանդուրժել այլևս ի վիճակի չենք։ Կամք ու վճռականություն է պետք էս թրքահպատակ իշխանությանը դուրս շպրտելու համար։ Ընդդիմադիրներին ամբիցիաներն են խանգարում, իրենց շուրջ մի քանի հոգի հավաքում են ու մտածում են, թե իրենք են աշխարհի առանցքը, իրենց շուրջը պիտի ձևավորվեն գործընթացները, կնիքից բացի ոչինչ չունեն»,-նշեց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի տոկոս կմնա էն խավը, որն ասում է՝ ջհանդամը, թե ադրբեջանցիք չեն գա. Դավիթ Ամալյան
- Փաշինյանն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց իրավունք չունի ժողովրդին խաբել.Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան