Այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու՛ ենք մեր Արցախ, վերադառնալու՛ ենք մեր տները. Գառնիկ Դանիելյան
«Պայքարը շարունակելու ենք ու հասցնելու ենք հաղթական ավարտին, քանի որ դուք ոչ մի բանից ու ոչնչից չեք վախենում»,-Մարզահամերգային համալիրում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ասաց, որ պայքարը չի ավարտվել և ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող հասարակությանը հետ պահել մեր իղձերից ու նպատակներից։
«Ինչպես ասում է Սրբազան հայրը, մեր իղձերն ու նպատակներն ավելին են, քան մեր ապրած տարիները։ Մեր ապրած ժամերը, օրերն ու տարիները Սրբազան հոր առաջնորդությամբ նվիրելու ենք մեր հայրենիքին»,-ասաց Դանիելյանը։
Տավուշցի պատգամավորը հայտարարեց, որ քաղաքացիների վրա նռնակներ են նետել, մահակներ են կիրառել, բայց նրանք աննահանջ կռվել եք մինչև վերջ։
Դիմելով արցախցիներին՝ Դանիելյանն ասաց. «Արցախցի մեր քույրե՛ր ու եղբայրնե՛ր, ուզում ենք մեր խոնարհումը հայտնենք՝ այս ամիսների ընթացքում ձեր ցուցաբերած բացառիկ կամքի, արժանապատվության ու նվիրումի համար։ Ուզում եմ նաև ասել, որ դուք այստեղ հյուր չեք, որ Հայաստանը մեր բոլորիս Հայրենիքն է, և այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու՛ ենք մեր Արցախ, վերադառնալու՛ ենք մեր տները»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղիկ Գալեյան
- Այս շարժումը նոր է սկսվում. Բագրատ սրբազան
- Եթե որևէ մեկի համար այս ամբողջ պատերզմը, պայքարը միջոցառում է, կամ գործ, ապա ինձ համար այն կյանք է. Բագրատ Սրբազան
- Փաշինյանն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց իրավունք չունի ժողովրդին խաբել.Մուրադ Փափազյան