Իրանում ածխի հանքահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 13-ից հասել է 19-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետին կից ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին։
«Թաբասի հանքավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացածների թիվը 13-ից հասել է 19-ի»,-Ախունդիի խոսքերն է մեջբերում Shafaqna գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի պետական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Թաբասում հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել 12 մարդ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
22;00-ի թարմացված տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ, ևս 20-ը վիրավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ
- Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան