Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է
«Бросьте меня к волкам,и я вернусь вожаком стаи!
Շնորհակալ եմ, բոլորին ովքեր իմ բանտարկության մեկ տարին համարեցին իրենցը: Առաջին հերթին հարազատներիս՝ նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ զրկանքների ակամա մասնակից դարձրեցի: Չնայած լուսանկարում տեսնում եք թե ինչպես է հայրս բանտի դռների մոտ ինձ օրհնում: Իմ գործունեության հայրական օրհնությունը ինձ դարձնում է անհաղթության աստիճանի ուժեղ:
Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին: Նրանք հերոսներ են: Շնորհակալ եմ իմ դեմ ապօրինի հետապնդմանը ու բանտարկությանը թեկուզ մեկ անգամ անդրադարձած ԶԼՄ-ներին, խմբագիրներին ու լրագրողներին, անհատներին: Շնորհակալ եմ իմ «դատավարության»ը ներկա յուրաքանչյուրին: Շնորհակալ եմ ինձ բանտում այցելած պատգամավորներին՝ հատկապես Հայկ Մամիջանյանին և Աղվան Վարդանյանին:
Անշուշտ այս ընթացքում կորուստները շատ էին: Երբ մեկ տարի առաջ իշխանությանը քննադատելու համար ինձ բանտարկեցին մենք ունեինք Արցախ: Մեկ տարի անց Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր, որոնք մոսկովյան ու լոսանջելեսյան «հայրենասիրական» կորպորատիվներին լավ փող կբերեն:
Հայկական պետականության մասին դեռ կխոսեմ: Առայժմ այսքանը, իսկ այսօր բավարարվեմ հայտարարելով , որ վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես ինչպես արդեն տեսել եք՝ կռվում եմ անխնա»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ինձ թվում է՝ մենք այլ Մալյան ենք տեսնելու
- Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
- Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
- Նարեկ Մալյանն ազատության մեջ է