Փաշինյանը ցավակցել է Իրանի Խորասանում ածխահանքի պայթյունի զոհերի և վիրավորների կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․
«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-ասվում է տարածված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ, ևս 20-ը վիրավորվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը