Իսրայելը Լիբանանում հատուկ պшյթեցրել է փեյջերները
Լիբանանում փեյջերների և հեռահաղորդակցության միջոցների պայթյունը իսրայելական հետախուզական ծառայությունների մի քանի տարի ծրագրված գործողության մի մասն էր, որոնք ժամանակից շուտ են ակտիվացրել կապի սարքերի պայթուցիչները՝ վախենալով, որ «Հեզբոլլահը» կիմանա մոտալուտ գործողության մասին և կփորձի խափանել այն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Washington Post-ը՝ փորձագետներին հղումով։
Թերթի աղբյուրները «Մոսադի» օպերացիան նկարագրել են որպես «կարմիր կոճակի» կիրառում` թաքուն ներթափանցում թշնամու համակարգ, որը կարող էր ամիսներ կամ տարիներ շարունակ պասիվ մնալ մինչև ակտիվացումը:
Փորձագետները կարծում են, որ Իսրայելը սեղմել է կոճակը, քանի որ վտանգ է եղել, որ պայթուցիկները հնարավոր է հայտնաբերվեն։ Նրանք նշել են, որ, որպես կանոն, «կարմիր կոճակի» օգտագործումը հանդիսանում է հետագա լայնածավալ հարձակման նախերգանք, սակայն այս դեպքում դրա ակտիվացումը կարող է պայմանավորված լինել գործողության հնարավոր խափանման վերաբերյալ մտահոգությամբ։
Սեպտեմբերի 17-ի երեկոյան պայթել են «Հեզբոլլահի» հազարավոր անդամների անձնական փեյջերները։ Դրա հետևանքով, առնվազն 4000 մարդ տուժել է, 12-ի կյանքը չի հաջողվել փրկել, այդ թվում՝ 8-ամյա երեխայի։ Լիբանանի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են «իսրայելական ագրեսիա»։ Սեպտեմբերի 18-ին Լիբանանում տեղի են ունեցել այլ սարքերի, այդ թվում՝ ռացիաների և կենցաղային տեխնիկայի զանգվածային պայթյուններ։ Այս պայթյունների հետևանքով տուժել է ավելի քան 600 մարդ, որոնցից 25-ի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքել Լիբանանը
- Լիբանանի դեպքերից հետո Վենեսուելայի նախագահը խորհուրդ է տվել հրաժարվել էլեկտրոնիկան որպես նվեր ընդունելուց
- Լիբանանի վրա հարձակման հետևանքով զոհվել է «Հըզբոլլшհի» 20 հրամանատար. ԶԼՄ
- Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
- Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է
- Մոսադը Հեզբոլլահի համար նախատեսված 5 հազար փեյջերում պայթուցիկներ է տեղադրել, որոնց պայթյունի հետևանքով կա 11 զոհ