Օկուպացված Արցախում Ադրբեջանը 2020-ի պատերազմից հետո բնակեցրել է ավելի քան 8000 մարդ, ծախսել 19 միլիարդ մանաթ
«Պատերազմի ավարտից հետո Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերածննդի վրա ծախսված միջոցների ընդհանուր գումարը և որը նախատեսվում է ծախսել մինչև այս տարվա վերջ, կազմում է 19 միլիարդ մանաթ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում։
Նա նշել է, որ այդ միջոցների բացարձակ մեծամասնությունը ծախսվել է ենթակառուցվածքային նախագծերի վրա։
Ալիևն ասել է նաև, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում արդեն հաստատվել է ավելի քան 8 հազար նախկին գաղթական, նրանց թիվը տարեցտարի կաճի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան