Հարավային Աֆրիկայում ձյուն է, կա մեկ զոհ
Զարմանալի իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Աֆրիկայում. 10 տարվա մեջ առաջին անգամ ձյունը ծածկել է շոգ երկրի հողերը, և նույնիսկ Արևմտյան Կապ նահանգի ճանապարհներին գոյացել է մերկասառույց:
Ռիա նովոստին, հղում անելով SABC News-ին, գրում է, որ Կվազուլու-Նատալ նահանգ տեղացի զինվորներ են բերվել անգամ՝ ձյան առատ տեղումների հետևանքները վերացնելու համար։
Ձյունը տեղացել է ավելի քան տասը ժամ, աֆրիկյան ճանապարհային ծառայություններն ակնհայտորեն պատրաստ չեն եղանակային նման իրադարձությանը. մայրուղիները մասամբ կաթվածահար են եղել, և փրկարար ծառայությունները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ վերացնել բնական անոմալիայի հետևանքները։
SABC News-ը նաև նշել է, որ Կվազուլու-Նատալ նահանգում մեկ մարդ մահացել է ցրտահարությունից։ Տղամարդը առևտրի կենտրոնում ուշաթափվել է այն բանից հետո, երբ ամբողջ գիշեր անցկացրել է ճանապարհի ձնակույտերի մեջ խրված տաքսիում։ Չնայած տուժածի վիճակը կայունացնելու բուժաշխատողների փորձերին, հիվանդանոց հասնելուն պես բժիշկներն արձանագրել են նրա մահն հիպոթերմիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան