Կյանքից հեռացել է հայտնի բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը
91 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարը։ Aliq.ge-ն գրում է, որ այդ մասին տեղեկացրել է Վրաստանի գրողների տունը։
Մասնագիտությամբ արևելագետ Շահնազարն ավարտել է ԹՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը (1951)։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
1950-ականներից թարգմանություններ է հրատարակել հայերենից, աբխազերենից և օսերենից։ Արժանացել է հայ և վրացի բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Իվանե Մաչաբլիի անվան մրցանակներին։
2015 թվականին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Շահնազարը Թբիլիսիի հավատարմության և Պատվո շքանշանակիր է։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հերթական մարդահամարն է սկսվել
- Վրաստանում 2025-ից հիմնական մակարդակը հաղթահարելու համար աշակերտը պետք է ոչ թե ավարտի 9-րդ դասարանը, այլ՝ 10-րդ
- Խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին