Դանիելյան. Եկեղեցին վերջին միջազգային փաստաթղթերում պիտակավորվում է որպես «կարծրատիպ», ինչը գլոբալիզմի համատեքստում է
«Ազգային և ավանդական արժեքները, այդ թվում՝ Եկեղեցին վերջին միջազգային փաստաթղթերում առավելապես պիտակավորվում են որպես «կարծրատիպեր», ինչը ամբողջությամբ գլոբալիզմի համատեքստում է»,- նշում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը։
Ըստ նրա, այս միտումը չի շրջանցել նաև քաղաքական կյանքը, ինչի վառ ապացույցն է այն, որ գրեթե բոլոր երկրներում. անգամ՝ պահպանողական Անգլիայում, ավանդական կուսակցությունները կտրուկ մերժվում են:
«Սա հրամցվում է իբրև նորի ակնկալիք, մինչդեռ՝ այդ մթնոլորտի ճարտարապետները, թերևս, ստույգ հաշվարկել են, որ նույն հաջողությամբ մերժվելու է նաև նորը: Այսպիսով, Եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իրենց տեսլականով մարդն այլևս չպետք է հակված լինի ազգային-ավանդական համակարգում որևէ հենակետ փնտրելուն: Այս հակասական ու բարդ շրջանում մենք պետք է ոչ թե պարծենանք նույն այդ արժեքների նսեմացման առաջամարտիկի, ըստ էության փորձադաշտի դեր ստանձնելով, այլ դրանք առավել համակարգված ու հետևողական պաշտպանելու ռազմավարություն առաջադրելով:
Հ.Գ. Տեղյակ եմ, որ մի քանի կենտրոններ, այդ թվում՝ գիտակ անհատներ զուտ հասարակական հիմունքներով ստանձնել են այդ առաքելությունը, ինչը անվերապահ ողջունելի է ...»,- գրել է Գ.Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան