Էրդողան. Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կարևոր հնարավորություն ունեն
«Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին Նյու Յորքում ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհը իմ թվարկած սկզբունքների խիստ կարիքն ունի»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը «ոչ ադեկվատ» է գնահատել Հայաստանի քայլը
- Նյու Յորքում Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան