Ինչքան էլ կզեք Ալիևի առաջ, խաղաղություն չի լինելու․ Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Ինչքան էլ կզեք Ալիևի առաջ, խաղաղություն չի լինելու
Ադրբեջանի բռնապետ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարել, որ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում , Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով են ապրում։
Նիկոլ Փաշինյանը, չգիտես, թե ինչի դիմաց, 2022թ․ ապրիլի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նա Տավուշում նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի և Իջևան համայնքի Կիրանց գյուղի տարածքները սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով,․ ապօրինի ձևով հանձնեց Ադրբեջանին, հուսալով Ադրբեջանից խաղաղության կիսատ-պռատ պայմանագիր ստանալ ։ Սակայն Ադրբեջանի բռնապետին խաղաղություն պետք չէ։
Ալիևը հանձնին Նիկոլ Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել, որը հերթով կատարում է իր բոլոր ցանկությունները, Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիը, ինչո՞ւ նա պետք է իրեն կաշկանդի պայմանագրի դրույթներով։ Քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա, Ալիևը Հայաստանից զիջումներ է պահանջելու ու ստանալու, Ադրբեջանի բնակչության աչքում որպես ազգային հերոս ներկայանալով՝ շարունակելու Ալիևների ընտանեկան , կոռումպացված դինաստիայի կեսդարյան իշխանությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան