Մարդիկ կարող են պատկերացնել, թե կուզենային ունենալ այնպիսի դայակ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է. Ռուբեն Մելիքյան
«Կուզենայինք, որ արտասահմանից ավելի շատ դիտորդներ գային և ծանոթանային հայկական ժողովրդավարության յուրահատկություններին, երբ նման ջանասիրությամբ մարդիկ հետապնդման են ենթարկվում խոսքի համար՝ նաև լինելով անազատության մեջ»,-Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ մեկնաբանելով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելայնի դատավարությանը ԱՄՆ իրավապաշտպան կազմակերպության աշխատակցի ներկայության փաստը։
Գնահատելով դատավարութան ընթացքը՝ փաստաբանը նշեց, որ խնդիրը փաստերին չի վերաբերում և դատախազության ներկայացրած փաստերի 99 %-ը չեն վիճարկելու, որովհետև դրանք վերաբերում են Սաղաթելյանի և Սամսոնյանի հրապարակային գործունեությանը։
«Մեր խնդիրը որակման մեջ է, որ առհասարակ մենք այստեղ չպետք է լինեինք։ Եթե հանրությունը, ոչ կիսով չափ, ապա ¼ մասով ժողովրդավարական է, ապա այս գործը պետք է գոյություն չունենար»,-հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ այն գոյության իրավունք չունեցող գործ է։
Մելիքյանն ասաց, որ խուլիգանության հանցակազմով քրեական վարույթ լինել ուղղակի չի կարող և պաշտպանական կողմն անգամ դժվարությամբ է հասկանում, թե մեղադրանքի կողմն ինչ գաղափարներ է ներկայացնում։
Փաստաբանը նկատեց, որ քրեական օրենսգրքով խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել, օրինակ ատելության խոսքի, բռնության կոչի դեպքում, բայց Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործում ընդհանրապես ատելության խոսքի մասին հայց չկա։
«Պետությունը դայակ չէ, առավել ևս լրատվության ոլորտում աշխատող անհատների համար։ Մարդիկ կարող են պատկերացնել, թե կուզենային ունենալ այնպիսի դայակ ինչպիսին ներկայիս իշխանությունն է»,-նշեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի» գործով նիստին ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունն անակնկալ էր. Սամսոնյան
- Ռուբեն Մելիքյան. Սա գործ է ոչ թե քրեական իրավունքի, այլ անձի սահմանադրական իրավունքների մասին
- Դատավոր. Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել
- Մեկնարկում են Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով հիմնական դատալսումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան