Վրաստանում 2025-ից հիմնական մակարդակը հաղթահարելու համար աշակերտը պետք է ոչ թե ավարտի 9-րդ դասարանը, այլ՝ 10-րդ
Վրաստանում 2025 թվականից դպրոցներում հիմնական կրթության մակարդակը կավելանա մեկ տարով և կդառնա 4 տարի, իսկ միջնակարգ կրթության մակարդակը կլինի 2 տարի՝ ներկայիս 3 տարվա փոխարեն։ Մասնավորապես, տարրական մակարդակը կլինի 6 տարի՝ I-VI դասարաններ, հիմնականը՝ 4 տարի՝ VII-X դասարաններ և միջնակարգը՝ 2 տարի՝ XI և XII դասարաններ։ Jnews-ի հաղորդմամբ, ըստ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, հիմնական մակարդակը հաղթահարելու համար աշակերտը պետք է ոչ թե ավարտի 9-րդ դասարանը (ինչպես նախկինում էր), այլ՝ 10-րդ դասարանը։
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հանրակրթության հիմնական մակարդակի տևողության փոփոխությունը կազդի նաև այն աշակերտների վրա, ովքեր 2024-2025 ուստարում կլինեն 9-րդ դասարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին