Վրաստանում հերթական մարդահամարն է սկսվել
Վրաստանի բարձր լեռնային շրջաններում սկսվել է բնակչության համընդհանուր մարդահամարը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Գոգիդա Թոդրաձեն։
«Հանրապետության տարածքում մարդահամարը նախատեսված է նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 19-ը, սակայն որոշ բարձր լեռնային և դժվարամատչելի բնակավայրերում եղանակի հնարավոր վատթարացման և օդերևութաբանական ծանր պայմանների պատճառով մարդահամարն անցկացվում է սեպտեմբերի 19-ից։ մինչև հոկտեմբերի 8-ը»,-«Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Թոդրաձեն:
Նրա խոսքով, մարդահամարն ընթանում է մի շարք մունիցիպալիտետներում՝ Մեստիայում, Լենտեխիում, Կազբեգիում, ինչպես նաև Ախմետայի մունիցիպալիտետի Դուշեթի և Օմալո գյուղում։ Դրանցում է ապրում երկրի բնակչության մոտ 0,5%-ը։ Վարչության աշխատակիցները հարցազրույցներ են անցկացնում մարզերի բնակիչների հետ, այցելում նրանց բնակարաններ և տներ: Տեղեկատվությունը հավաքվում է էլեկտրոնային պլանշետների միջոցով: Ինչպես նշել է Թոդրաձեն, մարդահամարն առաջին անգամ է անցկացվում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Վրաստանում բնակվող քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքելուց բացի, 2024 թվականի մարդահամարը ներառում է նաև գյուղատնտեսական գործունեության վերաբերյալ տվյալներ։ Ինչպես պարզաբանել է Թոդրաձեն, մարդահամարի ընթացքում քաղաքացիներին հարց կուղղվի նաև իրենց սեփականության տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքի և նշանակության, աճեցված խաղողի տեսակների, խոշոր եղջերավոր անասունների, թռչունների և այլնի վերաբերյալ: Բնակչության մարդահամարի առաջին տվյալները, ինչպես ասել է Թոդրաձեն, կհրապարակվեն դրա ավարտից վեց ամիս անց, այսինքն՝ մոտ 2025 թվականի հունիսին։
Վրաստանում մարդահամարն անցկացվում է 10 տարին մեկ։ 2014 թվականի տվյալներով Վրաստանի բնակչությունը կազմում է 3,7 միլիոն մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում 2025-ից հիմնական մակարդակը հաղթահարելու համար աշակերտը պետք է ոչ թե ավարտի 9-րդ դասարանը, այլ՝ 10-րդ
- Խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթին
- Վրաստանում աշնանային ընտրությունների ժամանակ սպասվում է արտաքին միջամտություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան