Ավինյանի սարքերը Երևանում ցածր կամ միջին փոշոտվածություն են ցույց տալիս
«Խնդիրը կայանում է նրանում, որ երկու պետական մարմին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»ՊՈԱԿ-ը և մենք իրարից տարբերվող տվյալնրե ենք տալիս»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ասաց, որ օդի մաքրության սրաքերը բոլորն օնլայն տեսնում է և կարծիք հայտնեց, որ միգուցե պետական մարմինների չափման մեթոդաբանության մեջ է խնիրդը։
«Համենայն դեպս էն տվյալները որոնք տալիս են մեր սարքերը ավտոմեքենաների միջի սարքերով էլ հաստատվում է։ Այսինքն այն տարաբնույթ քննարկումները և այն լեգենդը, որ Երևանում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, շատ փոշոտ է, փոշու հիմնական ցուցիչը p.m 2,5 ցուցիչն է, որը այս սարքերով արդեն որերորդ ամիսն է կա՛մ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կա՛մ միջին փոշոտվածության ամենացածր շեմը: Որևէ՝ տրամաբանական այլ հիմնավորում և պատճառ չեմ կարողանում գտնել, բացի այս մեթոդաբանական տարբերություններից»,- ասաց Ավինյանը:
Նրա խոսքով 117 սարք չեն կարող միանգամից սխալ տեղեկատվություն տալ։
Նա կոչ արեց երևանցիներին մտնել, Yerevan.am կայք, որտեղ հասանելի են բոլոր սարքերը, և տեսնել, թե ինչ փոշու պատկեր է Երևանում:
Մինչ այդ Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը զեկուցեց, որ օգոստոս ամսվա կտրվածքով Երևան քաղաքում տեղադրված օդի մոնիթորինգի 85 կայաններից ստացված տվյալների համաձայն, օդում p.m 2,5 (կամ մանրահատիկ փոշու) պարունակությունը կազմել է 12.3 միկրոգրամ/մ.խ, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 35 միկրոգրամ/մ.խ.:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան