Նյու Յորքում Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Ուկրաինայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Զելենսկուն և Մասուդ Փեզեշքիանին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է թուրքական Sabah թերթը։
Նշվում է, որ Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշ Թուրքիայի տանը (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց):
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Նյու Յորք
- Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի հետ կգտնվի Նյու Յորքում
- Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Նյու Յորք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին