Կոռուպցիա բացարձակ չկա, «նվիրյալների» թիմ է․ Քրիստինա Վարդանյանը՝ ծառահատման նոր դեպքի մասին
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Ծառահատման տոմսը գրվել է ուրբաթ օրը, առավոտյան արդեն կտրվեց, փաստաթղթում նշված է, որ ծառը հատման ենթակա է, բույսը գնահատել է «դենդրոլոգ», ստուգել է կազմակերպության «գլխավոր դենդոլոգ», հաստատել է տնօրենը (сам себе режиссер)։ Հիմա դուք ՀԱՑԵՆԻՆ ԹԽԿԻԻՑ չեք տարբերում, որ սենց կիսագրագետ պաշտոնական փաստաթուղթ եք կազմում, թե տերն ո՞վ է, ինչ կուզեք կանեք։ Հարգելիներս, ո՞վ է վերահսկում այս աշխատանքը։ Նշված է 3 մ բարձրություն, 40 սմ տրամագիծ, սակայն պարզ երևում է, որ այդպես չէ… Կոռուպցիա բացարձակ չկա, «նվիրյալների» թիմ է»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա