«Mercedes»-ը մխրճվել է կայանված «KamAZ»-ի հետնամասի մեջ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «KamAZ»-ը կայանված է եղել, երբ «Mercedes» մխրճվել է նրա հետնամասի մեջ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մահվան ելքով վթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին
- 3 ամսական երեխայի ու նրա 10-ամյա քրոջ մահվան պատճառ դարձած վթարի գործով նախաքննություն է կատարվում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան