Մշակույթ 14:05 23/09/2024 Հայաստան

Հայաստանի օպերայի պատմության մեջ նոր էջ է բացվում՝ աշխարհի ամենահեղինակավոր կառույցի հետ համագործակցությամբ



Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ասաց, որ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ համագործակցում են աշխարհահռչակ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ։

Նրա ներկայացմամբ, այս բացառիկ ու աննախադեպ մասշտաբի ծրագիրը միտված է օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը ֆոտո և վիդեոնկարահանման, բեմական ռեժիսուրայի, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի ու բեմական լուսավորման ոլորտներում։

«Կրթական ծրագիր է ոչ միայն երգիչների, դիրիժորների, ջութակահարների և մյուս երաժիշտների համար, նաև այլ մասնագիտությունների գծով՝ բեմի մեքենավար, դիմահարդարում, կեղծամի և դեկտորի պատրաստում, բեմական նկարչություն, հագուստի պատրաստում, հագուստն ինչպես պետք է պահել,  հմտություններ ձեռք բերելու համար։

Մեզ մոտ բացթողումներ կան, դրանք շտկելու համար ամենակարևոր կապը Լա Սկալա ակադեմիան է»,- ասաց Կ. Դուրգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ 5-6 տարի հետ թատրոնը կունենա երիտասարդ պատրաստված, սովորած մասնագետներ, որոնք կշարունակեն թատրոնի աշխատանքը։

ԿԳՄՍ նախարարի տեղայակ Դանիել Դանիելյանն ասաց, որ այս նախաձեռնությունը շատ են կարևորում։

«Մեր ռազմավարության մեջ միշտ կարևորվել է, որ մեր ենթակառույցները, կատարողական մշակույթը հանրահռչակման, ուսուցման միջոցով բարձրացնենք,  մեր օպերան համահունչ դարձնենք արևմտյան երկրների լավագույն օպերաներին։ Մշակույթը սահմաններ չի ճանաչում, լիովին մաս ենք կազմում աշխարհի մշակույթների մեծ ընտանիքի։ Հատկապես օպերայի ասպարեզում չպետք է սահմանափակվենք տարածաշրջանով, մեր սահմաններով, պետք է ամբողջ աշխարհի հետ համահունչ քայլենք։

Օպերայի ասպարեզում ունենք շատ ռեսուրսներ, ունենք ազգային օպերա  հասկացողությունը , որը համահունչ է  եվրոպական օպերային, այն մշակույթին, ինչ որ Իտալիայում, եվրոպական տարբեր երկրներում անում են։

Այսինքն, մենք նոր չպետք է մտնենք օպերայի ասպարեզ, այնտեղ ենք, իսկ այս համագործակցությամբ որակը կբարձրացնենք՝ լինելու լավագույն օպերաների տների անբաժանելի մասը։ Իսկ դա կարող է լինել որակը բարձրացնելու ու երիտասարդներին ներգրավելու միջոցով։

Սկսում ենք մի նոր պատմություն, էջ օպերայի ու մեր երկրի կատարողական արվեստի համար, ու ամենակարևորը՝ այդ պատմությունը սկսում ենք ամենաճանաչված, ամենալավ, ամենահեղինակավոր կառույցի՝ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ համագործակցելով»,- ասաց Դ.Դանիելյանը։

Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն  Լուիզա Վինչին ասաց, որ այս հուշագիրը բացկացած է շատ կարևոր կետերից։

«Փորձի փոխանակումը նախատեսված է հիմնականում երիտասարդ կատարողների, թատրոնի այլ մասնագետների համար։ Լավ որակ հնարավոր է ապահովել փորձի  հիման վրա։ Մենք շատ կարևորում ենք թատրոնի աշխատակիցների կրթությունը»,- նշեց   Լուիզա Վինչին։

Մենեջեր Էտտորե Վոլոնտիերին ասաց, որ այս ստորագրմամբ հասան իրենց նպատակին. «Մենք ստեղծում ենք հնարավորություն ոչ միայն երգիչների, նաև թատրոնի մյուս մասնագետների զարգացման համար։ Դրանք բոլորը հիմնարար կարևորություն, նշանակություն ունեցող մասնագիտություններ են։  Առանց այդ հիմնարար մասնագիտությունների՝ միջազգային կարգի թատրոնն այսօր ուղղակի չի կարող գոյություն ունենալ»։

Կ.Դուրգարանն ասաց, որ կրթական ծրագիրը վճարովի է, օպերայի թատրոնն իր արտաբյուջեից, նաև հովանավորների աջակցությամբ, հատկացնելու է միջոցներ։ Սկզբում ծրագրին կմասնակցեն 1,2,3 հոգի այնուհետև, ըստ բյուջեի, կփորձեն ավելացնել երիտասարդների քանակը։ 

Հարցին՝ ովքե՞ր են լինելու առաջին մասնակիցները՝ երգիչնե՞րը, նա ասաց. «Ոչ։ Մեզ մոտ կատարողական արվեստը վատ չէ։ Ինչպես նշեցի, կան մասնագիտություններ, որոնց հարցում մենք զիջում ենք»։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}