Լիբանանը հայտարարել է, որ մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 274-ի, որից 21-ը երեխա են
Լիբանանում օրվա սկզբից իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 274 մարդ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ թիվը հայտնում է երկրի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։
«Մահացածների թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21-ը՝ երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, զինվորականներն առավոտից սկսել են լայնածավալ ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող շենքերին, որտեղ պահվում էին հրթիռներ, արկեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսված էին սպանելու Իսրայելի քաղաքացիներին։ Ընդգծվել է, որ բոլոր հարձակումները հիմնված են ճշգրիտ հետախուզության վրա։
24 ժամվա ընթացքում բանակը խոցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 800 թիրախ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է մոտ հինգ հազար մարդ․ Լիբանանի առողջապահության նախարարություն
- Լիբանանի դեպքերից հետո Վենեսուելայի նախագահը խորհուրդ է տվել հրաժարվել էլեկտրոնիկան որպես նվեր ընդունելուց
- Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել, Հռոմից տեղափոխվել է Բեյրութ
- Բեյրութում տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Անի Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան