Հորդառատ անձրևը հեղեղել է Կաննը
Հորդառատ անձրևներ են Ֆրանսիայի տարբեր հատվածներում, հատկապես տուժել են Կանն քաղաքը և Անթիբ կոմունան։ Այս ասին հաղորդում է ֆրանսիական Nice-Matin թերթը:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան առատ տեղումներ են եղել։ Հորդ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի և դժվարություններ են առաջացրել երկաթուղիներում և ավտոճանապարհներին, մի շարք բնակավայրերում փակվել են դպրոցներ:
Հատկապես տուժել են Կաննը և Անթիբ կոմունան։ Կաննում մեկ ժամում դիտվել է դիտվել է 40 մմ անձրև։ Սոցցանցերի օգտատերերը հրապարակել են տեսանյութեր, թե ինչպես են հեղեղվել Կաննի փողոցները և ինչպես է ջուրը տանում մեքենաները։
Կաննի քաղաքապետի խոսքով, զոհեր և վիրավորներ չկան։ Նա X-ում գրել է, որ քաղաքի իշխանությունները մոտալուտ եղանակի մասին նախազգուշացում չեն ստացել: Տեղական պաշտոնյաները կազմակերպել են ճգնաժամային շտաբ, և քաղաքային ծառայությունները պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան