Հայաստանը «կգրավի» Չինական մեծ պատը
«Չինաստանում Հայաստանի մշակութային օրերն անցկացվելու են Չինական մեծ պատի Մությանյահո հատվածի վրա, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը։
Նա տեղեկացրեց, որ Չինական մեծ պատի այդ հատվածն օրական 40-45 հազար զբոսաշրջիկ-այցելու է ունենում։
Մխիթարյանը նշեց, որ մշակութային օրերը կտևեն սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը, որի ժամանակ հատկացված մեծ շինության ներսում և դրսում կներկայացվի հայկական մշակույթը, պատմությունը, հայկական ապրանքները և զբոսաշրջությունը։
«Շենքի ներսի հատվածում հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց տուրերը, արվեստագետները՝ իրենց ստեղծագործությունները, լինելու է նաև հայկական գինեգործության արտադրանքը»,-ասաց նա։
Արմեն Մխիթարյանի տեղեկացմամբ միջոցառումը սկսվելու է սեպտեմբերի վերջին և տևելու է 1 տարի, որի ընթացքում լինելու են նաև փառատոնային ծրագրեր, ոչ միայն Չինական մեծ պատի վրա, այլ մեծ քաղաքներում։
«Այս տարի միայն 8 ամիսների ընթացքում Չինաստանում ունեցել ենք 3 ցուցահանդես, որոնց ընթացքում մոտ 1.3 մլն չինացի է այցելել»,-ասաց «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանն անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցելու վերաբերյալ դիմումին
- Տվեք մեր «էլիտային» Չինաստանի ու ԱՄՆ-ի նման հզոր պետություն, հինգ տարում քամուն կտան. Ֆարմանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա