Ռուբեն Մելիքյան. Սա գործ է ոչ թե քրեական իրավունքի, այլ անձի սահմանադրական իրավունքների մասին
«Մենք ականատես ենք մի դատավարության, որը շատ առանձնահատուկ է»,-դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրն այստեղ վերաբերում է իրավունքի հարցին, ոչ թե Նարեկ սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի իրավունքին, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքին ու պետության գործունեության, խոսքի ազատության սահմաններին։
«Արդյոք կարո՞ղ է պետությունը, իրավապահ մարմինները որևէ քաղաքացու նշված վարքագիծ դրսևորելու համար «դայակի» գործառույթ իրենց վերապահեն և ասեն, սա բարոյական նորմերի խախտում է, սա չի կարելի և այլն։ Մանավանդ այս դեպքում մենք գործ ունենք քաղաքական խոսքի հետ։ Սա գործ է ոչ թե քրեական իրավունքի, այլ անձի սահմանադրական իրավունքների մասին, այն մասին, թե որտղ է կարմիր գիծը»,-ասաց Մելիքյանը՝ ուշադրություն հրավիրելով մեղադրողի խոսքին, որտեղ ուղիղ նշվեց, որ խոսքը վերաբերում է կառավարության անդամներին։
Նա չհամաձայնեց նաև մեղադրողի կողմից ներկայացրած «խուլիգանության» հանցակազմին, ցավ հայտնեց, որ այն վերադառնում է խորհրդային տարիների ընդարձակ մեկնաբանմանը, երբ ցանկացած բան, որը ոչ հաճո է իշխանության, կարող էր որակվել որպես խուլիգանություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան