Սուրենյանց. Մի քանի դառը ճշմարտություն
Այս պահին երկրում երկու գործընթացներ են տեղի ունենում, այսպես կոչված, այլընտրանքային տրամաբանեւթյամբ: Առաջինն՝ ամբողջովին իմիտացիոն է»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ ֆեյք արևմտամետների կազմակերպած ստորագրահավաքն անիմաստ ու վտանգավոր մի զբաղմունք է, երբ դրա կազմակերպիչները չեն կարողանում բովանդակային քաղաքական դիսկուրսի մեջ մտնել Հայաստանի անվտանգային երաշխիքների շուրջ:
«Երբ այդ մարդկանց հարց ես տալիս՝ ի՞նչ անվտանգային երաշխիքներ է առաջարկում Արևմուտքը Հայաստանին, նրանք խոսում են «դավադիր» Ռուսաստանի մասին:
Սա քաղաքական մտքի դեգրադացիայի հետևանք է, որովհետև երկրի ստրատեգիական կողմնորոշման մասին խոսակցությունները կարող են իմաստ ունենալ, եթե Հայաստանը անվտանգության այլընտրանքային առաջարկություններ ունի և քննարկելու, համեմատելու բան կա:
Նման առաջարկներ գոյություն չունեն ու հետևաբար՝ այս մարդիկ ոչ թե Հայաստանն են մոտեցնում ԵՄ-ին, այլ իրենց՝ ապագա ԱԺ-ին:
Ավելի պարզ, տխրահռչակ «Երևանի մոդելը» փորձարկվելու է հանրապետական մասշտաբով:
Ցանկացած մարդ պետք է հասկանա, որ մասնակցելով այս ստորագրահավաքին՝ նպաստում է Փաշինյանի 2026-ի վերարտադրությանը:
Մյուս գործընթացն, անշուշտ, իրական է՝ ոչ ֆեյքային, և ընդդիմադիր:
Բագրատ Սրբազանը մտադիր է պայքարի նոր փուլի մեկնարկը տալ հոկտեմբերի 2-ին:
Երեկվա բազմամարդ հավաքը դիտել եմ:
Հարթակն ու խոսույթը, որոնք, մեծ հաշվով, «Հայրենիքի փրկության» և «Դիմադրության» շարժումների մոդիֆիկացված տարբերակներն են, մեծ վստահություն չեն ներշնչում՝ Հայաստանում հաստատված ներքաղաքական ստատուս-քվոն փոխելու իմաստով:
Օրինակ, եթե աքսիոմատիկ է, որ Նիկոլ Փաշինյանն է կործանել Արցախը, նույնքան ակնհայտ չէ, որ «այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու՛ ենք մեր Արցախ, վերադառնալու՛ ենք մեր տները»:
Նույնիսկ մեղմ արտահայտվեցի, որովհետև միջազգային հարաբերություններում բացարձակ որոշիչ չեն քո հանրային տրամադրությունները, պատրանքները, եթե դրանք ուժային բալանսի վրա չեն ազդում:
Կամ՝ եթե Նիկոլ Փաշինյանը մի հիմար դիսկուրս է գեներացրել Արարատի և Արագածի կոնտրաստի մասին, պետք չէ «ուռահայրենասիրական» կեցվածքով մտնել էդ տափակ բանավեճի մեջ ու պնդել, թե «ուզում ես երկինք թռիր, իջիր ցած․ Հայաստանի ամենաբարձր գագաթն Արարատն է»։
Փաշինյանի առաջարկած կոնտրաստը հիմարությունը, նրան հակադրվելու էս ձևը՝ կեղծիք, նույնիսկ 7-րդ դասարանցու համար, ով արդեն պրիմիտիվ պատկերացումներ ունի քարտեզի մասին:
Երբ Փաշինյանի ուրացման մոդելին հակադրում ես, «ուռահայրենասիրական ասեղը», ստատուս-քվոն փոխելու հույս չի կարող ծնվել:
Ու դարձյալ կրկնեմ՝ Փաշինյանին իշխանությունից կարող է հեռացնել միայն ռեալիստական թեզերով առաջնորդվող ընդդիմությունը. «եվրոնիկոլները» և «Լաոի հայտնության» հրաշքին ապավինող ուժերը նիկոլական ստատուս-քվոն պահպանելու մասին են»,-ամփոփում է քաղաքագետը։